-
13.02.2015|
00:38
...թե ՀՀ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի Արևմուտքից ստանա հերթական վարկերը։ Սակայն դրա համար պետք է ապահովել վարկատու կազմակերպությունների մի շարք պահանջներ։
-
10.02.2015|
11:59
... թե ռևանշի ձգտող ուժերի մետաստազները հասել են արդեն հոգևոր ոլորտ: «Կոնկուրենտ ֆիրման» գործիք է դարձրել ոչ միայն Հայաստանում գործող մորմոնների, բողոքական եկեղեցիների բավականին «լայնածավալ» կոնտինգենտը, այլև Հայ առաքելական եկեղեցին. վերջինիս սարկավագները ձեռքի հետ` հավարտ սուրբ ու անմահ պատարագի` ընդդեմ իշխանությունների, թեզեր-մտքեր են արտահայտում և հավատացյալ հոտին տրամադրում իշխանությունների դեմ:
-
06.02.2015|
00:22
...թե Ծառուկյանը բարձրաստիճան պաշտոնյաներին լուրջ նվերներ է տալիս, ոմանց անգամ «նոն ստոպ» տարբերակով մի քանի բնակարան նվիրում` իր սարքած էլիտար շենքերում:
-
03.02.2015|
00:25
...թե երբ ԱԺ քառօրյայի հենց առաջին օրը հաշվիչ հանձնաժողովի ձևավորման հարցը ՀՀԿ-ն տապալեց, մեծ գլխացավանքի առիթ տվեց Գալուստ Սահակյանին:
-
30.01.2015|
01:10
... թե Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում տեղակայված Ստեփան Շահումյանի անվան հիմնական դպրոցը վտանգի տակ է։ Եռահարկ այդ շենքը կրթօջախային ճարտարապետության մի գեղեցիկ նմուշ է, որը հիմնանորոգվել է երկու տարի առաջ։
-
27.01.2015|
00:25
... թե Գագիկ Ծառուկյանի շրջապատն այնքան ու այնպես է հավատացրել նրան իր մեծության, ապագա նախագահ դառնալու, մեծ բարեգործ Մանթաշով լինելու մեջ, որ վերջինս սկսել է տառապել «ազգերի հոր» սինդրոմով, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է բարեգործությանը:
-
23.01.2015|
00:42
...թե Էրեբունու շուկայի մոտակայքում ջրագծի պայթյունը, ժամեր շարունակ շինարարական հորանի տակ «միացված» ջուրը և ուշացումով ԱԻՆ-ի տեղ հասնելը, երբ արդեն տեղի էր ունեցել հինգ խանութների փլուզումը` «փորված փոսի մեջ ընկնելը», պետք է «տեղի ունենային»:
-
20.01.2015|
01:39
...թե լամինատի բիզնեսում Սամվել Թադևոսյանի հետ «օրթախ» տեղական ինքնակառավարման և ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանն այլևս չի ցանկանում նստել ԱԻ «կոտրված տաշտակների» կողքին, այլ ցանկանում է դառնալ «ծովերի թագուհի»` ՆԳ ապագա սուպերնախարար:
-
16.01.2015|
02:58
...թե Ամանորի թեժ օրերին, երբ դոլարի փոխարժեքը հասել էր իր «պիկին», հայաստանյան բանկիրների մոտ եղել են դոլարային պահուստներ: Անգամ նշվում է կոնկրետ թիվ` վեց միլիոն, սակայն բանկիրները դոլար չեն վաճառել:
-
19.12.2014|
01:00
...թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը եթե չկարողանա շտկել տնտեսության վիճակը, Սերժ Սարգսյանը փետրվար-մարտ ամիսներին նրան պաշտոնանկ կանի: